«Ուղեղլվա» նոր շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։
Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 10-ի ուղիղ եթերներից է, երբ Նիկոլ Փաշինյանը տալիս էր խոստումներ, խոսում հանձնարարականներից և նոր նշանակումներից։
«Կարող եմ այսօր պաշտոնապես հայտարարել հետևյալը․ ժամկետային զինծառայողների մեր հարգելի և սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին, երբ ձեր զավակներին ուղարկում եք հայոց բանակ ծառայության։ Եվ ես ձեզ կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պրագայում ձեր երեխաների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, զինվորական կոշիկ և այն ամենը, ինչ-որ պետությունը պարտավորված է տալ զինվորին․․․
Առաջիկա օրերին մենք նաև այլ որոշումներ կկայացնենք, որոնք, կարծում եմ, սպասված են ՀՀ քաղաքացիների համար․․․
Ես կանկալում եմ, որ հենց վաղվանից մարդիկ կզգան փոփոխություն․․․
Ընդհանրապես, ոստիկանական համակարգում կոռուպցիան պետք է բացառվի՝ սկսած պետավտոտեսչությունից․․․
Մենք փշալարերի կուլտուրան պետք է փորձենք ՀՀ-ից վերացնել․․․
Ոստիկանութունից է կախված իրավակարգը և ոստիկանությունից է կախված օրինականությունը։ Ոստիկանությունից է կախված քաղաքացու ինքնազգացողությունը, և ես շատ հստակ խնդիրներ եմ դրել, որ ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը․․․
Մենք պետք է կոռուպցիան ուղղակի արմատախիլ անենք ՀՀ-ից և պետք է անենք շատ արագ, չփազանց արագ․․․
Մեզ պետք են լինելու արդյունքներ, ժողովրդին պետք են տեսանելի արդյունքներ․․․
Պաշտոնյային գնահատելիս պետք է ելնենք այն արդյունքներից, որ նրանք ցույց են տալիս։ ՀՀ քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն այդ արդյունքները
Գիտե՞ք, ես երբեք չեմ մոռանում, որ այ այստեղ հայտնվել եմ ձեր լիազորությամբ, ձեր շնորհիվ և ես հաշվետու եմ ձեր առաջ։ Եվ ես համոզված եմ, որ մենք լրջագույն արդյունքներ ենք ունենալու, լրջագույն։ Եվ մենք պատվով ենք դուրս գալու ձեր վստահության տակից․․․
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը