17 03 2022

ԱՄՀ-ն վերանայել է ՀՀ 2022թ․ տնտեսական աճի կանխատեսումը

ԱՄՀ-ն վերանայել է ՀՀ 2022թ․ տնտեսական աճի կանխատեսումը

Ուկրաինայի պատերազմով պայմանավորված Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է Հայաստանի 2022 թ․ տնտեսական աճի ցուցանիշը՝ սահմանելով այն 1.5%:

«Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել՝ արձանագրելով 5.7 տոկոս աճ 2021 թ․ և շարունակելով բարձր աճը 2022 թ․ սկզբին։ Տարեկան ՍԳԻ գնաճը կայուն նվազել է՝ փետրվարին կազմելով 6.5 տոկոս, ինչին աջակցել է դրամավարկային քաղաքականության խստացումը։ Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է 2 վերջին երկու տարիներին տնտեսության վրա ցնցումների ազդեցության մեղմմանը, սակայն շարունակել է խարսխված մնալ պարտքի կայունության ավելի ընդգրկուն նպատակի վրա, իսկ հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումներով շարունակվում է հարկման բազայի ընդլայնումը։ 2021 թ․ բյուջեի դեֆիցիտը նվազեց մինչև ՀՆԱ-ի 4.7 տոկոսը՝ հիմնականում կառավարության ավելի ցածր ծախսերի հաշվին»,– ասվում է ԱՄՀ տարածած հաղորդագրությունում։

Նաև նշվում է, որ արտաքին Հայաստանն իր դիրքն ամրապնդվել է, հատկապես՝ 2021 թ․, քանի որ Քովիդ-19-ի համավարակի ընթացքում ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց, բարձր դրամական փոխանցումները պահպանվեցին, իսկ եվրապարտատոմսերի թողարկմամբ և ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) հատկացմամբ միջազգային պահուստները համալրվեցին։ Բանկային համակարգը մնացել է համարժեք կապիտալով համալրված և իրացվելի, իսկ ակտիվների որակը բարելավվել է։

«Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տարածվող տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական ազդեցությունները, սակայն, հեռանկարի վրա ճնշում են առաջացնում, և անխուսափելիորեն նկատելի ներգործություն կունենան Հայաստանի վրա։ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լայն շրջանակը, սննդամթերքի և վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը և կնվազեցնեն տնտեսական աճը։ Թեև Հայաստանի վրա ազդեցության չափի մասով զգալի անորոշություն կա, քանի որ իրավիճակը դեռևս զարգանում է, մեր նախնական գնահատականով տնտեսությունը 2022 թ․ կարող է աճել շուրջ 1½ տոկոսով ՝ շատ ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում էր սպասվում»,– ասվում է ԱՄՀ հաղորդագրությունում։

Հայաստանի վրա տարածվող տնտեսական անբարենպաստ ազդեցությունները մեղմելու համար, ըստ ԱՄՀ–ի, անհրաժեշտ է, որ իշխանությունները շարունակեն թույլ տալ, որ փոխարժեքը գործի որպես ցնցման կլանիչ և դրամավարկային քաղաքականությունը ճշգրտեն՝ զսպելու ներմուծման ավելի բարձր գների և առաջարկի կողմում խաթարումների հետևանքով առաջացող երկրորդային ազդեցությունները` հաշվի առնելով հեռանկարի ձևավորվող գնահատականը։

«Այս համատեքստում ՀՀ ԿԲ-ն քաղաքականության (վերաֆինանսավորման) տոկոսադրույքները մարտի 15-ին բարձրացրեց 125 բազիսային կետով։ ՀՀ ԿԲ-ն ուշի-ուշով մշտադիտարկում է բանկերի իրացվելիության դիրքը և վարկային ռիսկերը և կձեռնարկի անհրաժեշտ ցանկացած միջոցառում՝ համապատասխան երաշխիքներով ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար։ Բյուջեի դեֆիցիտի և կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության վրա ցնցման ազդեցությունները զսպելու համար ծախսերի պահուստային ֆոնդը ողջամտորեն կօգտագործվի, իսկ ոչ առաջնահերթ ծախսերը կկրճատվեն։ Կարևոր է նաև, որ անապահով տնային տնտեսություններին և կենսունակ ընկերություններին ուղղվող պետական ցանկացած աջակցություն լինի ժամանակավոր և հասցեական»,– ասվում է ԱՄՀ հաղորդագրությունում։

Նաև նշվում է, որ մոտակա ժամանակահատվածից հետո առանցքային է քաղաքականության և բարեփոխումների հիմնավոր ջանքերի պահպանումը։ Ասվածը ներառում է հարկաբյուջետային միջնաժամկետ շրջանակի բարելավումը և կառավարության պարտքՀՆԱ հարաբերակցության տեղափոխումը նվազման գոտի՝ հարկաբյուջետային կանոններին համահունչ, Կենտրոնական բանկի նպատակադրած 4 տոկոսի ուղղությամբ գնաճի նվազեցումը, ֆինանսական կայունության երաշխավորումը և կայուն, կանաչ և ներառական աճի ապահովումը։

«Այս նպատակների իրագործման համար կարևոր է վերջերս հաստատված՝ հանրային ներդրումների կառավարման մասին որոշման լիարժեք գործողությունը, ՊՄԳ գործառնական շրջանակի ամբողջացումը, 3 հանքարդյունաբերության հարկման պրոգրեսիվ համակարգի ներդրումը, որը հրաժարվում է գնի վրա հիմնված ռոյալթիի սանդղակից և արտահանման ժամանակավոր մաքսատուրքերից՝ ներդրումների ապախրախուսումից խուսափելու համար, հարկաբյուջետային ռիսկի կառավարման, թափանցիկության ու կառավարման համակարգի ամրապնդումը և բիզնես միջավայրի բարելավումը՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծելով աճին նպաստող, եկամուտներն ավելացնող հարկային քաղաքականության, ընթացիկ ծախսերի առաջնահերթության սահմանման և հանրային ներդրումների որակի բարձրացման ու սոցիալական պաշտպանության կատարելագործման միջոցով»՞,– նշվում է ԱՄՀ հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ