16 03 2022

Կարծում եմ՝ պարենային անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջանա. Ռուստամ Բադասյան



Այս պահին անհանգստանալու որևէ հանգամանք չկա: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ներմուծմանն ու պարենային անվտանգության վերաբերյալ հնարավոր վտանգտներին:

«Ներկրումների կոնկրետ թվերը հիմա չեմ նշի, որովհետև թվային մակարդակով ձեռքիս չեն, բայց ներկրումների մեծ մասը Ռուսաստանից է, բավականին մեծ մասնաբաժին ունեինք նաև Ուկրաինայից, որտեղից հասկանալի պատճառներով հնարավոր չէ ներմուծումները կատարել:  ՌԴ-ն էլ որոշակի որոշումներ է կայացրել, և այդ հարցն առաջիկայում կարծում եմ, որ կքննարկվի: Կարծում եմ, որ այնտեղ որոշակի քվոտավորման խնդիրներ առաջացած կլինեն կամ ինչպես մեզ մոտ եղավ որոշ անհանգստություն, և մարդիկ խանութներից, սուպերմարկետներից չարդարացված մեծ գնումներ էին անում, որի արդյունքում որոշ  խնդիրներ եղան: Կարծում եմ, որ մոտավորապես նույն վիճակը կա Ռուսաստանում, և այդ որոշումները վերջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ