03 12 2021

Պետք է լինի ապաշրջափակում․ ՏԿԵ փոխնախարար



 «Տեղեկատվություն չունեմ, որ ադրբեջանցիները երկաթգիծ են կառուցում դեպի Նախիջևան և արդեն գնացքով շարժվում են»,-այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

«Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները։ Ես որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող, որովհետև այդ մասով որևէ հստակություն չկա։ Պետք է լինի ապաշրջափակում, որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից», - ասաց փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ