20 09 2021

Գազի գնի հարցը մեզ համար մնում է արդիական. ՀՀ փոխվարչապետ



Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև շարունակվում են։ Այս մասին այսօր Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Ես առայժմ հնարավոր չեմ համարում որևէ բան ասել սահմանին գազի հնարավոր գնի մասին»,– ասաց Գրիգորյանը։ Փոխվարչապետի խոսքով՝ հարցը Հայաստանի համար մնում է արդիական։ Բանակցությունների արդյունքների մասին Գրիգորյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ