Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է, և դա իր ազդեցությունն ունի: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին:
Ինչ վերաբերում է վերաբերում է էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներին, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Դուք ինձ հարցեր եք տալիս, ոորքն իմ անմիջական կուրացիայի տակ չէ: Խնդրում եմ՝ տվեք այն հարցերը, որոնք ինձ են վերաբերում: Ես ընդհանրապես տեղյակ չեմ և չեմ տիրապետում, թե մեզ մոտ էներգետիկ բալանսն ինչպես է ձևավորվում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը