18 06 2021

Ում նախագահության օրոք և որ քաղաքական կուսակցության հետ կոալիցիայի տարիներին նվազեց ՀՀ արտաքին պարտքը․ Արթուր Եղիազարյան

Ում նախագահության օրոք և որ քաղաքական կուսակցության հետ կոալիցիայի տարիներին նվազեց ՀՀ արտաքին պարտքը․ Արթուր Եղիազարյան

Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հիշենք, թե ում նախագահության օրոք և որ քաղաքական կուսակցության հետ կոալիցիայի տարիներին նվազեց մեր Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը։

Էն, որ ՀՅԴ-ին մեղադրում էին, թե ինչու ենք կոալիցիա կազմել (2003-2008 թթ, 2008-2009 թ. 2016-2018 թթ)։ Միշտ ասել ու ասել եմ. Լա՛վ էինք արել։ Լավի համա՛ր էինք կազմել։ Ինչքանով մեր ցանկություններն ու նպատակներն իրականություն դարձան, ինչքանով ոչ և ինչու՝ այլ հարց է, բայց նպատակը Հայաստանի հզորացումն ու զարգացումն էր։

2021 թ. հունիսի 20-ից հետո, երբ ՀՅԴ - Քոչարյան - ՎՀ՝ «Հայաստան» դաշինքը գիտակից և իրատես քաղաքացիների ընտրությամբ կհաղթի ընտրություններում և իր առանցքի շուրջ Երկիրը փոսից ոտքի հանող կառավարություն կձևավորի՝ կսկսվի Հայաստանի Վերածնունդը։ Դժվար է լինելու։ Բայց ամեն ինչ լավ է լինելու։ Հզոր Հայաստան լինելու է։ Համայն հայության Հայաստան լինելու է։ Ես հավատում եմ ու լծվելու եմ այդ իմաստալից աշխատանքին։ Ամեն ինչ անելու եմ, որ ժառանգներիս ապրելու երկիր դառնա Հայաստանը ու ոչ ոք չմտածի արտագաղթելու մասին։
Հունիսի 20-ին ես ընտրելու եմ «Հայաստան» դաշինքը (Թիվ 24 քվեաթերթիկ ), որի հաջողությունը չի ցանկանում հայության գենետիկ թշնամի թուրք - ադրբեջանական տանդեմը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ