02 06 2021

Պատերազմից հետո Արցախից Հայաստան էլեկտրաէներգիա չներմուծվելը բացասական հետևանք է ունեցել. ՀԾԿՀ նախագահ



Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայից» գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել։

Բաղրամյանը նշեց, որ գազի ներմուծման պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիս: Դրանից հետո պետք է լինի նոր պայմանագիր:

«Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն և սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների համար սակագների փոփոխության հստակ ընթացակարգ կա, կամ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի սակագնի վերանայում, կամ պետք է լինի սակագնի վերանայման հայտ: Իսկ այդ հայտնի ուսումնասիրության համար օրենքով նախատեսված է առնվազն 80 աշխատանքային օր քննարկում: Քննարկման ավարտից հետո սահմանված սակագներն էլ ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Այս պահին սակագնի վերանայման հայտ չունենք»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ