01 04 2021

Փաշինյանն ասում է, որ առաջին եռամսյակում բյուջեն գերակատարվել է



Պետական բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ  դրամով, և առևտրի շրջանառությունը առաջին եռամսյակի տվյալներով և մարտ ամսվա տվյալը առանձին վերցրած, էական աճ է արձանագրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն իր հերթին մանրամասնեց. «Մարտին յապխորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավել է 8,647 մլն հատով, որը նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ: Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում 116,8 մլրդ դրամ, գործարքների թվով 6,2 մլն հատ: Հարկային եկամուտների մասով նշեմ, որ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրվել է 332,9 մլրդ դրամ: դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ դրա մեջ ներառված է նաև  դրոշմանիշների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ