2020 թվականը Հայաստանի տնտեսության համար ճգնաժամային տարի էր, մենք ունեցանք աննախադեպ անկում՝ նկատի ունենալով վերջին 12 տարիների ցուցանիշները: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Արդեն պաշտոնական մակարդակով խոսվում է 8,5 տոկոս անկման մասին: Կարծում եմ՝ իրական անկումն ավելի մեծ է: դժվար գտնեք Հայաստանում մի բիզնես, որի անկումը 2020 թվականին 10 տոկոս է կազմել, հիմնականում 20-30 տոկոսի չափով փոքր ու միջին բիզնեսը անկում ունի, սա լավագույն դեպքում, և այդ անկումը վերաբերում է բոլոր ոլորտներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը