Սպառումը վերջին ամիսներին խիստ կրճատվել է, ինչի պատճառը հիմնականում մարդկանց տրամադրության անկումն է, ոչ թե եկամուտների պակասը։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք տեսնում ենք վիճակագրական տվյալներից եւ շուկայից, որ մարդկանց եկամուտներն այնքան չեն ընկել, ինչքան սպառողունակ են, այսինքն մարդիկ ուղղակի փողը չեն ծախսում, հետեւաբար արտաքինից թվացող խնայողությունների սպառումը իրականում չկա, այսինքն մարդիկ փող ունեն»,- ասաց նա։
Անդրադարռնալով գնաճին՝ նախարարը նշեց, որ այն նոյեմբերին թույլատրելի սահմանաչափից քիչ է եղել, ապրանքների գները աճել են թույլատրելի սահմանների մեջ՝ 2 տոկոս կամ ավելի քիչ։
Նա նաև նշել է․ «Ֆինանսների նախարարությունը փորձում է մաքսիմալացնել հարկերը, բայց դրանով խոչընդոտում է նոր բիզնեսմենների աշխատանքին, բարդացնում է նրանց կյանքը։
«Կառավարության ծրագիրը միտված է նրան, որ օժանդակի նոր բիզնեսմենների ի հայտ գալուն: Ֆինանսների նախարարությունը փորձում է մաքսիմալացնել հարկերը, բայց դրանով վնաս է տալիս, խոչընդոտում է նոր բիզնեսմենների աշխատանքին, բարդացնում է նրանց կյանքը։ Մենք, ճիշտն ասած, գիտենք ձեւ՝ խնդիրը հակառակ կողմից լուծելու, հեշտացնելով բիզնեսմենների կյանքը, ստանալ ավելի շատ եկամուտներ բյուջեում»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ազատականացումն ավելի արդյունավետ գործիք է հարկային ճեղքը կրճատելու համար, քան խստացումները, քանի որ խստացումները բիզնեսմեններին մղում են ստվերային դաշտ։
«Այսօրվա ստվերային դաշտի մեծ մասը գոյացել է այն պատճառով, որ բիզնեսմենները գործում են անհնար օրենսդրական դաշտում։ Օրինակ՝ գյուղոլորտում ավելացված արժեքի հարկը 20 տոկոս է, ինչը նշանակում է, որ որեւէ մեկը հնարավորություն չունի օրինական դաշտում մեծ գյուղատնտեսությամբ զբաղվելու։ Պետք է օրենքը փոխել, որ մարդիկ վճարեն հարկերը, այն հարկերը, որոնք տրամաբանական են այսօրվա իրականության մեջ»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը