Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ որոշել են ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ։
«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և նաև մյուս հանձնաժողովների իմքայլական պատգամավորներով, որոնք տնտեսության հարցերով զբաղված են, քննարկել ենք ու որոշել ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ, այսինքն՝ աշխատանքային խումբ կլինի, որը կզբաղվի այն բոլոր օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են՝ կլինեն շինթույլտվությունների հետ կապված, թե տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ: Փորձելու ենք այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել ու հնարավորություններ ապահովել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը