Կառավարությունը 2021-ի պետբյուջեից 800 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նախարարության հաջորդ տարվա ընդհանուր բյուջեն կազմում է 210.8 մլրդ դրամ, որից 37.3 մլրդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող ծրագրերի գումարներն են: Աշխատանքի վարձատրության հոդվածով ծախսերը 1.3 մլրդ են, որը 2020-ի պետբյուջեի հաստատված գումարից 51.3 մլն դրամով պակաս է:
Տերտերյանի տեղեկացմամբ՝ քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի գործունեության ապահովման նպատակով կհատկացվի 2.7 միլիարդ, վերգետնյա էլեկտրատրանսպորտի համար՝ 628.3 միլիոն դրամ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը