06 11 2020

Եկող տարի «խելացի» անասնատների կիրառությունը պետք է դարձնենք ավելի համատարած․ նախարար



Ինտենսիվ այգեգործությունն այն ճանապարհն է, որ բուսաբուծության ոլորտում կարող է առաջացնել բեկում: «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա հիշեցրեց 2020-ին իրականացված պիլոտային ծրագրի՝ եղանակային ռիսկերից ապահովագրության համակարգի ներդրման մասին:

Անդրադառնալով անասնաբուծության ոլորտին, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ մի քանի ուղղությամբ են իրականացնում աջակցությունը․ «Դա նախևառաջ անասնաշենքերի նկատմամբ գյուղացիական տնտեսությունների մոտեցումները փոխելուն ուղղված մեր ջանքերն են։ Մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ունենք։

Խելացի անսանշենքերը այն եղանակն են, որտեղ գրեթե նույն ծախսերը կատարելով կարելի է ապահովել ավելի արդյունավետ անասանբուծություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ