Մենք փորձել ենք պահպանել կապիտալ ծախսերի այնպիսի մակարդակ 2021 թվականի բյուջեի նախագծում, որը կնպաստի տնտեսության վերականգմանը, հաշվի առնելով, որ կանխատեսվում է 2020 թվականին ունենալ տնտեսության բացասական զարգացումներ և դա պայմանավորված է համաշխարհային չարիքի վերածված համավարակով և երկրորդ անգամ գումարվեց մինչ այդ ունեցած բացասական կանխատեսումներին սեպտեմբերի վերջի ռազմական գործողությունները։ ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Բյուջեի փոփոխությունը, որը կապված է ռազմական գործողությունների հետ հաջորդել է 2021 թվականի բյուջեի նախագծի մշակման և պատրաստման աշխատանքներին ու դրանով պայմանվորված կան տարբերություններ ցուցանիշների»,-նշեց Ջանջուղազյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը