Նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում շարունակվում է 2021 թվականի բյուջեի քննարկումը: ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից, թե արդյոք երկրում առկա իրավիճակով պայմանավորված լինելու են տարբեր ճոխ ծախսերի կրճատում, թե ոչ: Հարցին պատասխանելով՝ նախարարը նշեց, որ բյուջեի նախագիծը մշակվել է այն փուլում, երբ ռազմական գործողություններ չեն եղել, բայց վերանայում ամեն պահի էլ հնարավոր է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը