03 11 2020

Երբ կհասնենք ամբողջովին 24-ժամյա ջրամատակարարման․ պարզաբանում է փոխնախարարը



Երբ կհասնենք ամբողջովին 24-ժամյա ջրամատակարարման՝ մի քիչ այլ ընդգրկման հարց է, խորհրադարանում 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Միայն այն, որ ունենք 560 բնակավայր, որոնք կենտրոնացված ջրամատակարարման մեջ չեն՝ ինքնուրույն լոկալ համակարգեր են, թույլ չի տալիս վստահաբար ասել, թե հանրապետությունում երբ կհասնենք 24-ժամյա ջրամատակարարման», - նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ