Երկու արտաքին խոշոր գործոններ ազդել են այս տարվա տնտեսական իրավիճակի վրա և շարունակելու են ազդել նաև 2021-ի վրա: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Նախ՝ տարեսկզբից համավարակը էական ճշգրտումների կարիք առաջացրեց այն փաթեթում, որը կառավարությունը տնտեսական աջակցության միջոցով ուղղում էր թե արտահանման, թե փոքր ու միջին բիզնեսի զարգացման հարցերին, թե զբոսաշրջությանն ուղղված տարբեր միջոցառումներին»,- ասաց Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը