ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծրագրի իրականացման համար 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է հատկացնել 32.6 մլրդ դրամ:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքով ՊԵԿ-ի գծով նախատեսված ծրագիրը՝ նա նշեց, որ նախատեսվում է իրականացնել մեկ ծրագիր, այն է՝ հարկային, մաքսային ծառայություններ, որն ընդգրկում է 11 միջոցառում:
«Նույն ծրագրի մասով 2019-ին նախատեսված է եղել 28.7 մլրդ դրամ, 2020-ի սպասողական ծախսերը կազմում են 29.1 մլրդ դրամ, իսկ 2021-ի համար պետական բյուջեի մասին նախագծով նախատեսվել է 32.6 մլրդ դրամ: 2020-ին նախատեսված ծրագրի կատարողականի միջին տոկոսն այս պահին ՊԵԿ-ում կազմում է շուրջ 82 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը