ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
Միջազգային հեղինակավոր հետաքննող լրագրողները բազմիցս ապացույցներեն ներկայացրել ադրբեջանական իշխող կլանի թանկարժեք գնումների և բարեկեցիկ կյանքի մասին։ Պաշտոնական աղբյուրները ևս փաստում են, որ սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող այս երկրում շռայլության և ստվերային փողերը կուտակելու՝ լվանալու մեխանիզմներ են առկա։ Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019 թվականին Ադրբեջանը ներկրել է 13,6 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք, որից 2,11 մլրդ ԱՄՆ դոլարը կամ 15,4 տոկոսը կազմում է ոսկու ձուլակտորները, որոնց քաշը հասնում է շուրջ 57 տոննա։ Ի դեպ, նույն պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանի ոսկու պաշարները 2019 թվականի ընթացքում չեն ավելացել. ավելին՝ 2017 թվականից ի վեր այս երկիրը ոսկու պետական պաշարներ չունի։Անշուշտ, սոցալ-տնտեսական տեսանկյունից անտրամաբանական կլիներ 57 տոննա ոսկու ձուլակտորների գնումըվերագրել շարքային քաղաքացիներին, այն դեպքում, երբ 2019 թվականին Արդբեջանում միջին ամսական աշխատավարձը եղել է մոտ 328 ԱՄՆ դոլար։ Հանրությանը հայտնի է, որ կոռուպցիոն սխեմաներում«սև» փողերի լվացման և արագ տեղափոխման լավագույն միջոցներից մեկը ոսկու ձուլակտորներն են։ Հիշեցնեմ նաև, որ 2011 թվականին արաբական գարնան հեղափոխությունների ժամանակ Թունիսից փախած նախագահը իր հետ 1,5 տոննա ոսկու ձուլակտորներ էր տարել։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված այս պատերազմը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ է թողնելու Ադրբեջանում, և անկախ նրանից, թե ով կլինի այդ պահին իշխանության՝ շարքային քաղաքացիներն են այս ամենի համար վճարելու։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը