Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից: Նման նախաձեռնություն են սկսել «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը:
«Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից»,- ասվում է «Նոր Զովք»-ի հայտարարության մեջ:
«Երևան Սիթի»-ն նշում է, որ այս քայլով սատարում են սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։
«Ծիրան» սուպերմարկետային ցանցը նույնպես կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել թուրքական ապրանքներ գնելուց և դրանով թշնամուն հարստացնելուց:
«Սաս» սուպերմարկետի «Ֆեյսբուք»-ի էջը լուսանկար է հրապարակել «Ոչ թուրքականին» կոչով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը