24 09 2020

Վարկային արձակուրդն անխուսափելի գործընթաց է․ Վահե Էնֆիաջյան



«Ամենաառանցքային հարցերը վարկային և բանկային կազմակերպությունների մասով նրանց մրցունակություն է, գործելակերպը, որը որպես փաստ արձանագրում ենք, որ գոյություն չունի»,- այս մասին ԱԺ լսումների ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

«Այդ քաղաքականությունը լավագույնս որակելով, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ըստ էության տեղի է ունենում լոմբարդային քաղաքականություն, ոչ թե բանկային կամ վարկային կկազմակերպությունների քաղաքականություն։ Այն տոկոսադրույքները, պայմանները, որոնք առաջարկվում են քաղաքացիներին, իրավաբանական անձանց, հաճախ ոչ թե բիզնես բարելավման, կամ կենցաղի, այս կամ այն խնդիրը կարգավորելու, այլ հակառակը՝ վատթարացող տեմպերի տանող քաղաքականություն է իրականացվում։ Ըստ էության վաշխառու վարկային կազմակերպությունների պակաս չի եղել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ