09 09 2020

Համաձայնել էին քննարկել խնդիրը, բայց նախընտրեցին ակցիան.ՊԵԿ պարզաբանումը՝ հագուստ, կոշիկ ներմուծողների բողոքի վերաբերյալ

Համաձայնել էին քննարկել խնդիրը, բայց նախընտրեցին ակցիան.ՊԵԿ պարզաբանումը՝ հագուստ, կոշիկ ներմուծողների բողոքի վերաբերյալ

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել՝ կապված հագուստի եւ կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի հետ:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ,  դեռեւս նախօրեին՝ մաքսային պահեստում շրջայցի ժամանակ, հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը եւ Արարատյան մաքսատուն-վարչության  պետ Կարեն Բաբայանը:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների եւ գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները:

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաեւ ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու եւ աշխատելու նպատակով։

Մոտ 30 րոպե տեւած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները եւ հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության եւ տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները: 

Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից եւ փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ։

ՊԵԿ-ը տնտեսվարողներին եւս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները եւ համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ