Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով այսօր խստացված մշտադիտարկում է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգումներ են իրականացվել մի շարք բանկերի մասնաճյուղերում, գեղեցկության սրահներում, դեղատներում, Շիրակի մարզային գրադարանում և 2 խոշոր ձեռնարկություններում՝ «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» արտադրամասերում, որտեղ էական խախտումներ չեն հայտնաբերվել:
Զուգահեռ մշտադիտարկումներ իրականացվել են նաև հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում ևս: ԱԱՏՄ տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել ստուգման ենթակա բոլոր կառույցները:
Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարերտատուն: Առավել վաղ ներկայացված արձանագրությունների հիման վրա Տեսչական մարմինն այսօր նաև կասեցման գործընթաց է իրականացրել մայրաքաղաքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը