14 08 2020

Պետական աջակցություն՝ խաղող մթերող կազմակերպություններին. Տիգրան Խաչատրյան



Պետական աջակցության տնտեսական 24-րդ միջոցառումը գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության ծրագրերին է վերաբերում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և հավելեց, որ առանձնահատուկ շեշտվում է հատկապես խաղողի մթերումների ժամանակահատվածում մթերող կազմակերպություններին, որոնց միջոցով նաև ֆերմերային տնտեսություններին:

«Չնայած  այս աջակցությունն ուղղված է լիենլու գինեգործությամբ և կոնյակակոգործությամբ զբաղվող կազմակերպություններին, սակայն աջակցության առանձնահատուկ պայմանն այն է, որ գումարները ոչ թե ստանում են կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշվեհամրաներին ստանում են գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին: Այսինքն յուրաքանչյուր վաճառքի դեպքում որպեսզի այդ կազմակերպություններն իրենց ֆինանսական վիճակի պատճառով չուշացնեն վճարումները, կառավարությունն անտոկոս վարկային միջոցներ է հատկացնում, որոնք կազմակերպության կողմից օգտագործվում են ֆերմերային տնտեսություններին մթերված խաղողի դիմաց վճարումների համար, իսկ այնուհետև կազմակերպությունը երկու տարիների ընթացքում վերադարձնում է  կառավարությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ