Կորոնավիրուսի պայմաններում իրավիճակով պայմանավորված ճանապարհաշինական ծրագրերը չեն կասեցվելու կամ դանդաղելու: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
«Ուզում եմ հավաստիցանել, որ մենք չենք դադարեցնում աշխատանքները և հակառակը՝ հնարավորինս խթանում ենք և արագացնում ենք այս ծրագրերի արդյունավետ իրականացումը: Պետք է միաժամանակ արձանագրել, որ դրան զուգընթաց մենք հատուկ քաղաքականություն ենք վարում անվտանգության միջոցառումների իրականացման ուղղությամբ»,- ասաց փոխնախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը