01 07 2020

Հայաստանում արտադրված մեկ թեստն արժե 2,5 դոլար. Արսեն Առաքելյան



Թեստերի արտադրության հետ կապված աշխատանքները սկսվեցին մոտավորապես մարտի կեսերից  և հիմնականում սկսել ենք գիտական գրականության վերլուծությունից: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: 

«Բուն ֆիզիկապես թեստերի մշակման աշխատանքները սկսվեցին մայիսի 14-ից հետո, երբ ժամանեց մեզ հարկավոր նյութերի երկրորդ խմբաքանակը: Ամբողջ գործընթացը տևել է մեկ ամիս 15 օր: Կառավարությունից ստացել ենք նյութեր 250 հազար դոլարի, որպեսզի մատակարարենք 100 հազար թեստ, այսինքն թեստի արժեքը կազմում է 2,5 դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ