Կառավարության նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը։ Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ հաստատման է ներկայացված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով սկսնակ կամ նորարար գործառության զարգացման միջոցառում, նպատակն է օժանդակել քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը գործարար ծրագրերի իրականացման եղանակով հաղթահարեու համար։
Նախարարի ներկայացմամբ, օժանդությունը նպատակ ունի ձեռնարկատիրական գիտելիքներն ընդլայնել այն անձանց համար, ովքեր որոշում են զրոյից բիզնես ստեղծել, ապահովել նրանց համար ֆինանսական որոշակի հասանելիությունը։ Տիգրան Խաչատարյանն ասաց, որ աջակցությունն առավելապես ուղղված կլինի Երևանից դուրս իրականացվող գործունեությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը