07 05 2020

Դրամաշնորհներ կտրվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներին

Դրամաշնորհներ կտրվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարողներին

Կառավարության մայիսի 7-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որով դրամաշնորհներ կհատկացվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներին:

Հարցը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով նշեց, որ երկու տեսակի ներդրողներ կան՝ վենչուրային ընկերություններ և ներդրող հրեշտակներ են կոչվում. «Ներդրող հրեշտակները այն անհատներն են, որոնք այս կամ այն նորարարական ընկերություններում ցանկանում են ներդրում անել և փայաբաժին ունենալ»:

Մրցույթներին մասնակցող տնտեսավարողներին ներկայացվող հիմնական պայմաններն են՝

Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային եւ վարկային ժամկետանց պարտավորություններ,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին:

Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ