Ակնհայտ է, որ Հայաստանում պետական ինստիտուտների ոչ արդյունավետ և ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության ցածր մակարդակը հանդիսանում են խոչընդոտներ տեղական և օտարերկրյա ներդրումների համար։ Գաղտնիք չէ, որ այն երկրները, որտեղ մասնավոր սեփականությունը պաշտպանված չէ կամ տնտեսական գործունեության ազատությունը սահմանափակված է, կառավարությունները իրականացնում են լայնածավալ էքսպրոպրացիաներ (բռնագանձումներ)` այն ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում։
Հայաստանի կառավարության և իրավապահ մարմինների գործողությունները այս կամ այն աղմկահարույց քրեական գործերով (օրինակ` Գալաքսի ընկերությունների խումբը, Սպայկա ընկերությունը և այլն) կամ ներդրումային ծրագրերով (օրինակ` Լիդիան Արմենիա, Սանիթեք և այլն) կարելի է բնորոշել որպես անուղղակի, ոչ իրավաչափ էքսպրոպրացիաներ։ Անուղղակի էքսպրոպրիացա տեղի է ունենում այն դեպքում, երբ երբ պետությունը արդյունավետ վերահսկողություն է իրականացնում կամ այլ կերպ խոչընդոտում է ներդրողի ներդրման օգտագործմանը, տիրապետմանը կամ տնօրինմանը՝ էականորեն նվազեցնելով ներդրման տնտեսական արժեքը:
Ավելին՝ այս էքսպրոպրացիաների արդյունքում Հայաստանը ստիպված է լինելու վճարել խոշոր փոխհատուցումներ` պատճառած նյութական վնասների համար թե՛ միջազգային արբիտրաժներում և թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այսինքն՝ Կառավարության ապիկար և ոչ պատասխանատու քաղաքականության արդյունքում վնասների փոխհատուցումների բեռը կրելու են Հայաստանի Հանրապետության հարկատուները։ Կառավարությունը այդ փուլում չի կարող հիմնավորել, որ վարած քաղաքականության հիմքում եղել է հանրային շահը։
Ակնհայտ է, որ քաղաքական ներկա անկայունությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ ներդրումային միջավայրի վրա և նվազեցնել ներդրումների հոսքը դեպի Հայաստան, որն էլ իր հերթին կհանգեցնի տնտեսության աճի դանդաղեցման: Պետական մակարդակով կառավարման բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանում:
Ավելին, Կառավարությունը անտեսում է նաև այն փաստը, որ պետության քաղաքական վարկանիշը միջազգային շուկայում էական դերակատարություն ունի ներդրողների համար նախքան տվյալ երկրում ներդրում կատարելը: Քաղաքական ռիսկը պայմանավորված է գույքի (որևէ ակտիվի) բռնագանձման կամ դրան պատճառվելիք վնասի հետ, հնարավոր արտադրական խափանումների, անձնակազմի հետ կապված խնդիրների հետ, ներքաղաքական բացասական մթնոլորտի, խռովությունների, անկայուն օրենդրության հետ և այլն: Ներդրողները նախընտրում են ներդրումներ չկատարել և ռիսկի չենթարկել իրենց վաստակած կապիտալը անկայուն ներդրումային միջավայրում:
Ակնհայտ է, որ նախքան ներդնում կատարելը, բիզնեսը գնահատելու է Հայաստանի քաղաքական ռիսկը, մասնավորապես`
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ առկա է ռիսկ, որ ներդրողները պետության կողմից կարող են ենթարկվել կամայական միջամտությունների, որը կարող է արտահայտվել պետության կողմից գույքի բռնագանձմամբ, գործունեության կասեցմամբ կամ դադատեցմամբ և այլն:
Ներդրումային կամ տնտեսական քաղաքականություն մշակողները պետք է հաշվի առնեն արբիտրաժային տրիբունալների վճիռների հիմնական սկզբունքները և մանրամասն ուսումնասիրեն այլ պետությունների ունեցած լավագույն փորձն ու կառուցողական լուծումները:
Ս. Գրիգորյան
GPARTNERS իրավաբանական գրասենյակ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը