06 05 2020

Շուկայում ՀԴՄ սարքերի խնդիր չկա. ՊԵԿ փոխնախագահ



Փետրվարի 21-ին ՊՈԱԿ-ը 3 կազմակերպության տվել է համապատասխան եզրակացություն, որ 3 կազմակերպություն իրենց ՀԴՄ մոդելներով կարող են մտնել շուկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե քանի՞ տնտեսվարող է այս օրերին դադարեցրել իր գործունեությունը, քանի՞ աշխատող է կրճատվել եւ ահազանգեր կան որ նոր սերնդի ՀԴՄ սարքեր այս պահին չկան կամ բավականին բարձր գնով են վաճառվում, ՊԵԿ-ն ի՞նչ լուծում է առաջարկում այս խնդրի վերաբեյալ։

«Այդ կազմակերպություններից մեկն արդեն 529 հատ վաճառել է եւ այդ 529 ՀԴՄ սարքերը մինչ այսօր տպել են 158 հազար ՀԴՄ կտրոն։ Մյուս կազմակերպությունը վաճառել է 83 հատ, իսկ 3–րդ կազմակերպության վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն չկա, կարծում եմ կորոնավիրուսի պայմաններում՝ ապարատների ներմուծման հետ կապված գուցե խնդիր կա, բայց մենք ահազանգ չունենք, որ շուկայում ՀԴՄ մեքենա չկա։ Շուկան ազատականացված է եւ սա արդեն շուկայական հարաբերություններ են»,- ասաց Փաշայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ