29 04 2020

Մեկ ամսվա ընթացքում հայտերի 40 տոկոսը մերժվել է․ Տիգրան Խաչատրյան



Գործնականում բացառվում է, որ եթե ընկերությունը համապատասխանում է չափանիշներին, ապա մերժվի: Մենք, իհարկե, ունեցել ենք մերժումներ: Մեկ ամսվա ընթացքում հայտերի գրեթե 60 տոկոսը բավարարվել են և 40 տոկոսը մերժվել, որովհետև չեն համապատասխանել ոլորտային գործունեության թիրախային տեսակներին, որոնք կառավարությունը հայտարարել էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանելով հարցին, որ բազմաթիվ ձեռնարկատերեր հայտարարել են, որ համապատասխանում են օժանդակություն ստանալու առաջադրված չափանիշներին, բայց դեռևս մերժվում են և կանգնած են փակման վտանգի առաջ:

«Հնարավոր է նաև դրանք այն ընկերություններն են, որոնք գտնում են՝ իրենց վարկային պատմությունը լավ է եղել, բայց պարզվել է, որ այդպես չէ: Եթե կան նման փաստեր, թող ուղարկեն մեզ, մեր աշխատակիցները դրանք կդիտարկեն, նման դիմումներ ամեն օր էլ ստանում ենք»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ