28 04 2020

Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ապրիլի 28-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխելու է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային դրամային և դոլարային պարտատոմսեր։ 

Պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները. 

Ներդրողները, պարտատոմսերի ձեռքբերման համար սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր: Հայտ-հանձնարարականը լրացնելուց և պատշաճ կերպով տեղաբաշխողին ուղարկելուց հետո, պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով տեղաբաշխողի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարներին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում․  ՀՀ դրամով պարտատոմսերի վճարման համար՝ 1570043120372900 հաշվեհամարին և ԱՄՆ դոլարով վճարման համար՝ 1570043100494501 հաշվեհամարին:  

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար դրամային պարտատոմսի գինը հասանելի է հետևյալ հղմամբ, իսկ դոլարային պարտատոմսերի գնի վերաբերյալ տեղեկացեք այստեղ։ 

Տեղեկացնում ենք նաև, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: Պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարելի է ձեռք բերել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ  «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղումներով՝ դոլարային թողարկում, դրամային թողարկում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ