24 04 2020

Սոցիալ-տնտեսական օժանդակության ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ

Սոցիալ-տնտեսական օժանդակության ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 24–ին տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։ Այս մասին  տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ արձանագրվել են հետևյալ ցուցանիշները՝ 1-ին միջոցառում՝ 264 բավարարված հայտ, տրամադրված աջակցության ծավալ՝ 19.5 մլրդ դրամ, 2-րդ միջոցառում՝ 3887 բավարարված հայտ, 5.2 մլրդ դրամ, 3-րդ միջոցառում՝ 430 բավարարված հայտ, 4.8 մլրդ դրամ, 5-րդ միջոցառում՝ 11 296 շահառու, 1.8 մլրդ դրամ, 8-րդ միջոցառում՝ 86 522 շահառու,  6 մլրդ դրամ, 9-րդ միջոցառում՝ 72 403 շահառու, 1.9 մլրդ դրամ, 10-րդ միջոցառում՝ 2365 շահառու, 141.7 մլն դրամ։ Նշվել է, որ այս ծրագրերով շահառուների նույնականացման և օժանդակության տրամադրման գործընթացը շարունակվում է։ 13-րդ և 14-րդ միջոցառումները կատարման փուլում են, նախատեսված ֆինանսական աջակցությունը կտրամադրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Ավարտված են 4-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ  և 12-րդ ծրագրերը, ցուցանիշները հետևյալն են. 4-րդ միջոցառում՝ 2093 շահառու, աջակցության ծավալ՝ 209.3 մլն դրամ, 6-րդ միջոցառում՝ 6723 շահառու, 457 մլն դրամ, 7-րդ միջոցառում՝ 8751 շահառու, 875 մլն դրամ, 11-րդ միջոցառում՝ 450 827 շահառու, 786 մլն դրամ, 12-րդ միջոցառում՝ 486 434 շահառու, 1.8 մլրդ դրամ։

Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական թիրախային աջակցության շրջանակի ընդլայնմանը վերաբերող գաղափարներ։ Քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ շահառուների խոցելի խմբերի նույնականացման չափանիշների և կատեգորիաների առնչությամբ։ Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով նախագծային տեսքի բերել գաղափարները և ներկայացնել հաստատման։ 

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկման առարկա են դարձել նաև երկարաժամկետ կտրվածքով անելիքները։ Անդրադարձ է եղել աշխարհում տեղի ունեցող գործընթացների տրամաբանության ներքո Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին, հնարավորություններին և ոլորտային առաջնահերթություններին։ Այս համատեքստում արծարծվել են սոցիալական և տնտեսական օժանդակության շրջանակին և գործիքակազմին առնչվող հարցեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ