2020-ին անհրաժեշտ կլինի լրացուցիչ 260 միլիարդ դրամի պետական պարտք ներգրավել: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա` տնտեսության ծավալը (ՀՆԱ-ն) 2020 թվականին 7 տրիլիոն 95 միլիարդ դրամի փոխարեն կանխատեսվում է 6 տրիլիոն 485 միլիարդ դրամի մակարդակում:
«Հարկային եկամուտները մոտ 170 միլիարդ դրամով պակաս կլինեն, քան 2020 թվականի բյուջեով էր նախատեսված: Նախատեսված 161 միլիարդ դրամի փոխարեն դեֆիցիտը 324 միլիարդ դրամ կկազմի, այսինքն` ՀՆԱ-ի 5 տոկոսը, չնայած ի սկզբանե 2.3 տոկոս էր ենթադրվում»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը