20 04 2020

Պատմական հակառեկորդ․ WTI նավթի գինը 1-ին անգամ բացասական է

Պատմական հակառեկորդ․ WTI նավթի գինը 1-ին անգամ բացասական է

WTI նավթի մայիսյան ֆյուչերսների գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Նյու Յորքի ապրանքային բորսայի սակարկումների տվյալներին։

Մայիսին մատակարարումների գները նվազել են 162%-ով՝ հասնելով մինչև բարելի համար 11,42 դոլար։ Լոնդոնյան ICE բորսայում ցուցանիշը կազմել է 104%՝ բարելի համար 0,75 դոլար։

Աննախադեպ գները պայմանավորված են նրանով, որ երեքշաբթի օրը վերջինը կլինի այս նավթի վաճառքի համար։ Այս հումքը պահելու տեղ չկա, պահանջարկը կտրուկ նվազել է, իսկ պահուստները համարյա լիքն են։

WTI-ի հունիսյան ֆյուչերսները նույնպես ընկնում են 18 տոկոսով՝ մինչեւ բարելի համար 20 դոլար, Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդը նվազել է համարյա 10 տոկոսով՝ մինչեւ բարելի համար 25,43 դոլար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ