Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց, որ եթե տնտեսվարող սուբյեկտը դիմել է ՊԵԿ, որպեսզի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ ստանա, սակայն նրան դրանք չեն տրամադրել, ապա նա նույնպես կարող է ստանալ կառավարության աջակցությունը։
«Նա կարող է առնվազն միջոցառումների 10-րդ փաթեթի շահառու դառնալ»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում քննարկվում է նաեւ օրենքի նախագիծ, որն ուղղված է ՀԴՄ կտրոնների հարցի կարգավորմանը առցանց առեւտրի դեպքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը