16 04 2020

Ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու. վարչապետ

Ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու. վարչապետ

Կառավարության ապրիլի 16-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրանքային շուկայում, սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է: «Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով արտահանումներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Վրաստանի, Ռուսաստանի գործընկերների հետ սերտ գործարկցության արդյունքում այս պահին հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումների հարցում սկզբունքորեն խնդիրներ չեն եղել։ Վարչապետը հետաքրքրվեց նաև Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքից, և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը, թեև նախկինում էլ հեռահար էր իրականացնում։

«Ակտիվ մասնակցություն է ունենում, կարանտինից դուրս է եկել։ Նաև ՌԴ-ում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսեթիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն: Այսինքն՝ բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը, որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ»,-ասաց Անանյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ