15 04 2020

Ո՞ր փուլում են գազի հարցով բանակցությունները․ պարզաբանում է փոխվարչապետը

Ո՞ր փուլում են գազի հարցով բանակցությունները․ պարզաբանում է փոխվարչապետը

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ ստացել է  նամակի պատասխանը, որով ռուսական «Գազպրոմը» պատասխանել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո:

«Միաժամանակ, նամակում նշվում է, որ կոնտակտները հարցի վերաբերյալ կլինեն կառավարական մակարդակով»,-ասաց փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն իր պատասխանում նշեց. «Ինչ վերաբերում է 135-165 դոլար խնդրին, այո, կա նման խնդիր: Ես կուզեի, որ դուք հետեւեք հայտի քննարկման ընթացքում այդ խնդրի հետ կապված ընդհանուր վերաբերմունքին թե հայտատուի, թե հանձնաժողովի, որովհետեւ կարծում եմ՝ դրան անդրադարձ կլինի հայտի քննարկման ժամանակ: Դուք էլ  առիթ կունենաք ձեր կարծիքն արտահայտե; այդ հարցի վերաբերյալ: Այո, դա առանցքային խնդիր է հայտ ներկայացնելու հետ կապված ընդհանրապես: Որովհետեւ եթե այդ խնդիրը չլիներ, կարող է հայտի անհրաժեշտություն էր չլիներ»,- ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին պատասխանեց փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այո, հայտ ներկայացնելու մեջ կա ներդրումների լուրջ բաղադրիչ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա. «Մենք բոլորս պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք այդ ներդրումները, թե ոչ: Եթե ուզում ենք, ապա պատրա՞ստ ենք քննարկել սակագնի փոփոխման խնդիրը, թե ոչ: Եթե պատրաստ ենք, ինչ է լինելու տնտեսության ու ֆիզիկական անձանց համար:

Բայց սա մեր տեսանկյունի խնդիր է, որը բոլորս իմանալու ենք եւ տալու ենք մեր գնահատականները: Ի վերջո, որոշումներն էլ կայացվելու է Հայաստանի իրավազորության ներքո, այդտեղ խնդիր չունենք:

Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ չոր լինել, այսինքն կառուցողական չլինել... ի վերջո, «Գազպրոմ Արմենիան» հայկական ռեզիդենտ կազմակերպություն է եւ այդ իմաստով, այո, մենք պետք է ողջամիտ լինենք ու մեր ռեսուրսները մոբիլիզացնենք: Եթե համարում ենք, որ պետք է լինի գնային տարբերություն, ապա դա պետք է չեզոքացնենք սահմանին, ինչը փորձում ենք հիմա անել:

Ինչ-որ պահի այդ հարցը կդառնա միջկառավարական հանձնաժողովի օրակարգի հարց եւ հրապարակայնորեն կքննարկվի ու կարժանանա նաեւ ձեր վերաբերմունքին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ