ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի խոշոր համայնքների մի շարք առևտրային կետերում իրականացված մոնիտորինգի արդյունքները հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողովը:
Համաձայն ներկայացված տվյալների՝ ապրանքատեսակների մեծ մասի գծով գները դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կայուն են եղել: Հիմնականում գների բարձրացում արձանագրվել է հնդկաձավարի գծով՝ 100-320 դրամի չափով: Առանձին դեպքերում գների ավելի փոքր բարձրացում տեղի է ունեցել բրնձի, ոլոռի, շաքարավազի շուկայում:
Դիտարկված ապրանքատեսակներից որևէ մեկի գծով գների բարձրացում չի արձանագրվել Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Արթիկ համայնքներում ուսումնասիրված առևտրի կետերում: Արարատի մարզի Մասիս համայնքում 1 լիտր ձեթի գինը նվազել է 30 դրամով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներկայացվող գրաֆիկական պատկերներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը