Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ` առևտրի ֆինանսավորման նպատակով: Ներգրաված միջոցների շնորհիվ հնարավոր է դարձել ճկուն պայմաններով նոր հնարավորություններ ստեղծել երկրում առևտրի ֆինանսավորման համար:
Ներգրաված միջոցները կնպաստեն ներմուծող և արտահանող ընկերությունների ֆինանսական խնդիրների լուծմանը ներկայիս դժվարին պայմաններում և կխթանեն նրանց գործունեության հետագա զարգացմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը