01 04 2020

Առևտրի հինգ կետերի գործունեությունն արգելվել է 6 ժամով

Առևտրի հինգ կետերի գործունեությունն արգելվել է 6 ժամով

Մի շարք տնտեսվարողների գործունեությունը վեց ժամով արգելվել է պարետի ցուցումները չկատարելու համար։

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ սահմանափակումները կիրառվել են հետևյալ տնտեսվարողների նկատմամբ։

1) «Առանցք» ՍՊԸ՝ ք. Երևան, Նորագավիթ 1 փողոց, 1-ին կառույց և ք. Երևան Արշակունյաց 252.

2) «Պրես ստենդ» ՍՊԸ` ք. Երևան, Արցախի 18, Էրեբունի 18/3 և Արմենակյան փողոցի ճոպանուղու հարևանությամբ գործող թերթի կրպակներ,

3) «Ինեսսա» ՍՊԸ՝ գ. Այնթապ

4) «Արտ Սիթի» ՍՊԸ՝ գ․Մխչյան.

5) «Գոֆրոլայն» ՍՊԸ՝գ․Մարմարաշեն:

Որոշման հիմք են մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ