ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Այս մասին տեղեկացնում է պարետատունը։
Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:
Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը