20 03 2020

Կառավարության ու ԿԲ-ի կողմից քայլեր կան, բայց բավարար չեն. Թադևոս Ավետիսյան

Կառավարության ու ԿԲ-ի կողմից քայլեր կան, բայց բավարար չեն. Թադևոս Ավետիսյան

Ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված մեր երկրում ևս քայլեր են արվում այն ուղղություններով, որոնցով այլ երկրներում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը. «Խոսքը մասնավորապես վերաբերում է նախ արտահանմամբ զբաղվող և զբոսաշրջության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, և դրանց պետական աջակցությանը, 2-րդ՝ ընդհանուր վարկերին, վարկային տոկոսների որոշակի արտոնություններին կամ սուբսիդավորմանը, սոցիալապես խոցելի խմբերին աջակցությանը, և բնականաբար նաև առողջապահական և բժշկական ծառայությունների տրամադրման և հասանելիության ուղղություններին»:

Ինչ վերաբերում է վերաֆիանանսավորման տոկոսադրույքին և արճույթի փոխարժեքին, տնտեսագետը նշեց. «Մենք այս մասով  պետք է արձանագրենք՝ դրական էր, որ Կենտրոնական բանկը նվազեցրեց վերանֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսով, բայց կարծում եմ, որ դա բավարար չէ: Այստեղ ավելի կտրուկ քայլեր են պետք, որովհետև վերանֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը մի գործիք է, որով հնարավոր կլինի նաև ավելի մատչելի դարձնել փոխատվական ռեսուրսը շուկայում: Իսկ այսպիսի պարագայում, ինչպիսին մենք ունենք, միանշանակ ավելանում է տնտեսվարող սուբյեկտների կողմից փոխատվական միջոցների նկատմամբ պահանջարկը և այլ հավասար պայմաններում դա  կարող է բերել  տոկոսադրույքների ավելացմանը և այդ ռեսուրսների հասանելիության նվազեցմանը»:

Էական կրճատումների միտում է նկատվում նաև արտահանման դեպքում, հատկապես, որ ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ արտաքին շուկաները մեր արտահանողների համար սահամնափակումներ ունեն. «Այս պարագայում, եթե կարողանան տնտեսվարողները գոյատևել և իրենց ընթացիկ ծախերը ֆիանանսավորել՝ աշխատավարձի, հարկերի, կոմունալ վճարների և պահպանման ծախսերի համար, դա կատարելու համար պետք է դիմեն լրացուցիչ միջոցների»:

Ստեղծված իրավիճակում, Թադևոս Ավետիսյանի խոսքով, կարևոր էին մասնավոր բանկերի կողմից վարկային պարտավորությունների կատարման հետաձգումները և որոշակի արտոնությունները. «Սա կարևոր է, որովհետև մենք՝ ֆիզիկական անձիք, նաև վարկառու փոքր տնտեսավարող սուբյեկտները, պայամնավորված այս իրավիճակով ակնհայտ է, որ ունենք եկամտի կորուստ և ռիսկեր: Մյուս կողմից որոշ ոլորտներում՝ դրա մեջ նաև զբոսաշրջության պարագայում, անորոշությունը բավականին մեծ է, թե որքան կտևի տնտեսությունից դուրս այս իրավիճակը, որը շատ կոնկրետ տնտեսական հետևանքներ ունի: Առանձին դեպքերում փոքր ու միջին բիզնեսների պարագայում կարող են սնանկացման ռիսկեր լինել: Այստեղ է, որ պետությունը պետք է իր կայուն աջակցությունը ցուցաբերի: Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցության բոլորովին նոր մոտեցումներ են պետք, որոնք ստանդարտ չպետք է լինեն, որովհետև իրավիճակն աննախադեպ է»:

Ինչպես մեր զրուցակիցն է նշում՝ ստեղծված պայմաններում շատ տնտեսվարողներ, որոնք չեն կարողանում իրենց աշխատանքը տանից կազմակերպել, իրենց աշխատողներին հարկադիր պարապուրդի կուղարկեն, բայց պարտավոր են վճարել, նույնիսկ աշխատողների չաշխատելու պարագայում. «Այս ամենով պայմանավորված զանգվածային կրճատումներ չլինելու, այլ գոնե հարկադիր արձակուրդի համար պետությունը պետք կիրառի նոր գործիքներ»:

Կառավարությունը նշված խնդրից խուսափելու համար արտոնյալ պայմաններով վարկեր առաջարկում է տնտեսվարողներին, բայց Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ այդ միջոցները կարող է բավարար չլինեն և այստեղ անհարժեշտություն կա ոչ թե միայն ընդհանրական գործիքների, այլ  ավելի տեղայնացվածների՝ կապված ոլորտի առանձնահատկություններով և դժվարություններով:

Ամփոփելով ճգնաժամային իրավիճակում համաշխարհային տնտեսական անկման պարագայում Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներին, տնտեսագետը նշում է. «Որոշակի քայլեր կան Կենտրոնական բանկի ու կառավարության կողմցի, բայց միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ դրանք բավարար չեն և հրատապության անհրաժեշտություն կա: Ինչ վերաբերում է արժույթի փոխարժեքի կարգավորմանը... փոխարժեքն ունի նաև սոցիալական կարևոր նշանակություն, դրանով պահվում են մեր խնայողությունները և այս վիճակը կարող է բերել նաև գնաճի՝ ներկրվող և այն ապրանքների համար, որոնց հումքն է ներկրվում: Իսկ գնաճն առանաձին ուղղություն պետք է լինի, որը կլինի ամենօրյա ուշադրության կենտրոնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ