16 03 2020

ՀՀ-ում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով․ վարչապետ



Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում հայտարարություն տարածեց ՀՀ ֆինանսական համակարգի վերաբերյալ։

«ՀՀ-ում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով։ Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարարար է բանկային գործառույթների ամենօրյա, ու բնական ընթացքը կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ ԿԲ անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելություն թե՛ դրամով, թե՛ արտարժույթով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինանը նաև շեշտեց, որ ՀՀ միջազգային արտարժույթային ռեզերվները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում՝ 2 մլրդ 800 մլն դոլար։

ԱԺ -ում օրենքի ուժով հրավիրվում է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Կառավարության կողմից ներկայացված ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու նախագիծը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ