21 02 2020

Տնտեսական աճը ներառական չէ. Սուրեն Պարսյան

Տնտեսական աճը ներառական չէ. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2019 թվականին գրանցվել է 7.6 % տնտեսական աճ, որից 5.31 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները, արդյունաբերության մասնաբաժինը` 1.86 %, շինարարությանը՝ 0.27%,

Իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճը նվազեցրել է 0.54 %-ով: Այսինքն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ աճը ներառական չէ: Այդ աճից հիմնականում օգտվել են օլիգարխները, խոշոր ներմուծողները, բանկերը, շահումով խաղերի տերերը, հանքարդյունաբերական ընկերությունները: Եվ այս իրավիճակում տրամաբանական է շարունակվող արտագաղթը և ծնելիության ցածր ցուցանիշները: 

Հ.Գ. Մոտակա ամիսների ընթացքում դեռ հնարավոր է վերանայվի 7,6%-ի տնտեսական աճի ցուցանիշը: Սովորաբար 0,1-0,3%-ի չափով փոփոխություններ են լինում, հետևաբար պետք չէ շտապել հայտարարելով, որ 2008 թվականից հետո ամենաբարձր ցուցանիշն է, քանի որ 2017 թվականին կոալիցիոն կառավարությունը նույնիսկ մեծ ստվերի պայմաններում գրանցել էր 7,5% տնտեսական աճ: Մեծապես այդ ստվերի մի մասը կրճատելու հաշվին է, որ ներկա իշխանությունները ապահովել են բացարձակ թվով բարձր ցուցանիշ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ