Ավտոներկրման շուկայում ստեղծվել է սառեցված վիճակ: Այս մասին փետրվարի 12-ին ավտոներկրողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Դուք գիտեիք, որ ակտիվ ներկրում և արտահանում էին Ղազախստան, Ռուսաստան և այլն: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ պարզ չէ, թե այդ արտահանումն ինչպես է լինելու և թվերը, որ ես հնչեցրի՝ 189 հազար ավտոմեքենա 2019 թվականին ներկրվել է, դրանցից մոտ 22 հազարից մի փոքր ավելը Ղազախստան է արտահանվել, մոտ 37 հազարը Ռուսաստան, իսկ մնացածը 130 հազարը, պարզվում է, որ Հայաստանում է»:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. «Առաջարկել են մեկ այլ ապրանքատեսակ ներկրել Ղազախստանից, ինչը պայամնավորված է ԵԱՏՄ-ի ստեղծման նպատակներով: Ըստ էության համագործակցությունը լինելու է ոչ թե չկազմակերպված, այլ իրավաբանական անձանց միջոցով՝ շուկան դարձնելով ավելի քաղքակիրթ և ավելի նպատակային»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը