25 01 2020

Վարչապետը տարեկանի փոխարեն 9 ամսվա տվյալներ հրապարակեց, որպեսզի սուտ դուրս չգա

Վարչապետը տարեկանի փոխարեն 9 ամսվա տվյալներ հրապարակեց, որպեսզի սուտ դուրս չգա

Ըստ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում հնչեցրած ցուցանիշների՝ 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1,3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: Այս դեպքում արդեն Նիկոլ Փաշինյանը չի հրապարակում տարեկան տվյալները, քանի որ այն հրապարակելու դեպքում կպարզվի, որ․

1․ 2017 թ․-ին Հայաստանի ՀՆԱ (տնտեսական) աճը կազմել է 7,5 տոկոս նախորդ տարվա համեմատ։

2․ 2018 թ․-ին ՀՆԱ աճը 2017 թ․-ի համեմատ, այն էլ վիճկոմի մեծագույն «ջանքերով» կազմել էր 5,2 տոկոս, այն դեպքում, երբ տարվա առաջին եռամսյակին, մինչ «թավշյա» հեղափոխություն կոչվող իրադարձությունները, տնտեսական աճը կազմել էր 9,7 տոկոս։

3․ 2019 թ․-ին էլ 7,5 տոկոս ՀՆԱ աճը մեծապես պայմանավորվել է երկու ճյուղերով՝ ավտոմեքենաների ներմուծման ծավալների աննախադեպ աճով, որը պայմանավորված էր մեր երկրին ԵԱՏՄ մտնելիս տրված արտոնյալ ժամկետով և այս կառավարության հետ ոչ մի կապ չուներ, և բուքմեյքերական գրասնեյակներում խաղադրույքների աճով, որը ոչ միայն հավելյալ արժեք չի ստեղծում, այլ դեռ մի բան էլ փոշիացնում է մարդկանց եկամուտները։

4․ 2019 թ․-ի 9 ամիսների ՀՆԱ-ի համեմատությունը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը չհիշատակեց 2018 թ-ի առաջին եռամսյակի բարձր տնտեսական աճի մասին և ապրիլ-մայիսից հետո դրա նվազման մասին։ Այսինքն, տեղի է ունեցել հետևյալը՝ 2018 թ․-ի բարձր տնտեսական աճը ցածրացնելուց հետո, այս տարի այն բարձրացրել է ընդհամենը 1,3 տոկոսային կետով։ Թե այդ, թե 2017 թ․-ի համեմատ՝ երկու տարի հետո ընդամենը 1,6 տոկոսային կետով ՀՆԱ աճը գերազանցելու փաստերն իսկապես խոսուն են, բայց ի վնաս ներկա կառավարության։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ