Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում պնդեց՝ 2020 թվականին գազի գինը սահմանին չի փոխվելու:
«Կան պայմանավովածություններ՝ 2020 թվականին գազի գինը սահմանին չի փոխվելու: Ինչ վերաբերում է սակագնին, այո՛, բազմաթիվ քննարկումներ եղել են և դեռ կլինեն, և կա պնդում Հայաստանի Գազպրոմի կողմից, որ ներդրումային ծրագիր իրականանցվի: Գազն անխափան, անվտանգ և արդյունավետ մատակարարելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Հաշվարկներն իրականացվում են տասը տարվա կտրվածքով, դա միանգամյա խնդիր չի: Իհարկե, կան տարաձայնություններ, մենք չենք ասել, որ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի, մենք հայատարարել ենք՝ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի», - ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը