17 01 2020

«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի գնի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի գնի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը։ Այս մասին հայտնել են ընկերության  հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով:

Հիշեցնենք, որ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ևս ավելի վաղ հայտնել էր, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Նա նշել էր, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ